Գեղարքունիքի մարզում բուք է

Գեղարքունիքի մարզում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:



Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:



Տիգրանաշենի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Կոտայքի Հրազդան, Տավուշի Իջևան քաղաքներում, Վայոց ձորի մարզում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:



Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում բուք է:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:



***



Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝



Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: