Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին

Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց զինծառայողներին ծխախոտ չտրամադրելու մասին նախագիծը, որը երեկվանից բուռն քննարկվում էր մամուլում։ Նա, հաշվի առնելով հասարակության կողմից այդ քննարկումները, որոշեց մանրամասն ներկայացնել՝ ինչի մասին է խոսքը։



«Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողները ծխախող չեն ստացել այսպես, թե այնպես։ Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում»,- ասաց նախարար Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկել են, որ այդ նույն գումարն ավելացնա նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը։



Նախագիծն ընդունվեց միաձայն։