Պենտագոնը ներկայացրել է ԻՊ դեմ պայքարի իր նոր ծրագիրը

Պենտագոնը ներկայացրել է ԻՊ դեմ պայքարի իր նոր ծրագիրը

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը Ազգային անվտանգության խորհրդի նեղ կազմին, որի մեջ մտնում են նախարարներ և առանձին գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նոոր ծրագիրը, լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սփայսերը:



«Նախարար Մետտիսը ղեկավարների կոմիտեին հայտնում է Պենտագոնի հնարավոր քայլերի մասին»,- ասել է Սփայսերը: 



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը «ԻՊ» դեմ պայքարի նոր ծրագիր է մշակել՝ համաձայն հունվարի վերջին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի, որով նախագահը Պենտագոնին այդ նպատակով 30 օր էր տվել: