Թրամփը հանրաճանաչության հակառեկորդ է սահմանել

Թրամփը հանրաճանաչության հակառեկորդ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` որպես նախագահի եւ պետության ղեկավարի, գործունեությունը դրական են գնահատել ամերիկացիների 44 տոկոսը: Այս մասին հայտնում են «NBC News»-ն եւ «Wall Street Journal»-ը: Ըստ իրականացված հարցախույզի արդյունքների, պատասխանորդների 48-ը դժգոհ է ներկայիս վարչակազմի եւ Սպիտակ տան ներկայիս տանտիրոջ գործունեությունից:



Ավելին շատ ամերիկացիներ կարծում են, որ նոր նախագահը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Ըստ էության առաջին անգամ Ամերիկայի պատմության մեջ երկրի ղեկավարը ունի բացասական վարկանիշ այն էլ երդմանկալությունից մեկ ամիս անց:



Համաձայն «Gallup»-ի, վերջինիս նախորդ Բարաք Օբաման իր պաշտոնավարման մեկնարկի առաջին ամսում ուներ 83 տոկոսանոց դրական վարկանիշ: Ջորջ Բուշ-կրտսերի եւ Բիլ Քլինթոնի վարկանիշներն էլ 61 եւ 68 տոկոս են եղել: Սրա փոխարեն հանրապետականների 85 տոկոսն է գոհ Թրամփի գործողություններից, դեմոկրատների` 9 տոկոսը: Դեմոկրատները կարծում են, որ Թրամփը բավարար չափով չի հասկանում քաղաքականությունից: