Վրացական բանակը համալրվել է թուրքական զինտեխնիկայով

Վրացական բանակը համալրվել է թուրքական զինտեխնիկայով

Վրացական բանակը համալրվել է թուրքական արդիականացված զրահատրանսպորտային միջոցներով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունը:



Ըստ այդմ, Վրաստանը Թուրքիայից ստացել է «EJDER» զրահամեքենաներ, որոնք առաջիկայում արդեն կմտցվեն կիրարկության մեջ: Այսօր Վրաստանի Պնախարար Լեւան Իզորիան պետը կայցելի Վազիանիի ռազմական բազա որտեղ կիրականացվի ուսումնամարզական վարժանք նոր ստացված մեքենաներով:



Նշենք, որ զրահամեքենաների պատվերը կատարվել է դեռեւս 2008-2009 թթ: Ընդհանուր առմամբ ստացվել է 100 միավոր նման զրահամեքենա: Ինչպես նկատել է Վրաստանի ՈՒ ԳՇ ղեկավար Վլադիմիր Չաչիբայան, այս մեքենաները առաջին հերթին ապահովում են անձնակազմի անվտանգությունը: