Հավանական է, որ լինի ծանր ու արյունահեղ պատերազմ. Մաքսիմ Շևչենկո

Հավանական է, որ լինի ծանր ու արյունահեղ պատերազմ. Մաքսիմ Շևչենկո

 



«Երեսուն տարվա պատերազմի ընթացքում երկու կողմն էլ ամուր պաշտպանական համակարգեր են ստեղծել: Չի կարելի սպասել, թե տարածքների լուրջ թափանցում հնարավոր յլինի: Ավելի շատ հավանական է, որ ծանր ու արյունաքամ անող դիրքային պատերազմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հրետանային «մենամարտերով», դիվերսիոն ներթափանցման փորձերով: Կլինեն նաեւ բազմաթիվ զոհեր երկու կողմերում էլ»,- հայտարարել է ռուս հաղորդավար լրագրող Մաքսիմ Շեւչենկոն «haqqin.az»-ին մեկնաբանելով ԼՂ հակամարտության գոտում հնարավոր սրացման մասին հարցը:



Վերջինս գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկել մեծ քաղաքականության համատեքստում: «Կովկասը բացառիկ կարեւորություն ունի գեոպոլիտիկ առումով: Այն ըստ էության դարպասներն է մի կողմից Փոքր Ասիայի, մյուս կողմից` Մերձավոր Արեւելքի: Մյուս կողմից, Ամերիկայի վերջնագրերը Թեհրանին եւ նոր սանկցիաները, իրանական էլիտար գվարդիաների ներառումը ահաբեկչական խմբավորումների ցանկում: Այս ամբողջը ապակայունացնող գործոններ են հանդիսանում ռեիգոնում»:



Ուշագրավն այն է, որ Շեւչենկոն Ամերիկայի հակա-իրանական քաղաքականությունը կապում է ԼՂ հակամարտության հնարավոր սրացման հետ, թեեւ նաեւ նշում է, որ Թրամփը Թեհրանին կպատժի եւ դրանում կօգտագործի Վրաստանը որպես իր պլացդարմ, որտեղից նույնիսկ հնարավոր է ավիահարվածներ հասցվեն Իրանին ամերիկյան ավիացիայի կողմից: Մաքսիմ Շեւչենկոն նաեւ կարծում է, որ եթե լայնամասշտաբ պատերազմ լինի Ղարաբաղյան ճակատում, ապա հնարավոր է Ռուսաստանը ռազմական միջանցք բացի Վրաստանի տարածքում` իր ռազմավարական դաշնակցին` Երեւանին աջակցելու համար, եթե իհարկե Երեւանը դիմի նրան դրա համար, թեեւ այդ կարգի սրում կարելի է կանխատեսել միայն այն դեպքում, երբ ընդհանուր գեոպոլիտիկ մթնոլորտը փոփոխվի: