Լիբերմանն առաջարկել է հակաիրանական կոալիցիա ստեղծել

Լիբերմանն առաջարկել է հակաիրանական կոալիցիա ստեղծել

 



Իսրայելի Պնախարար Ավիգդոր Լիբերմանն առաջարկել է հակաիրանական կոալիցիա ստեղծել, որին կանդամակցեն Մերձավոր Արեւելքի այն պետությունները, որոնք ցանկանում են զսպել Իրանի առաջխաղացումը ռեգիոնում: Այս մասին վերջինս ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքում հասկացել են, որ հիմնական վտանգը գալիս է հենց Իրանից:«Արդեն ժամանակը հասել է, որպեսզի նման կոալիցիա ստեղծենք: Դրան պետք է մասնակցեն Մերձավոր Արեւելքի երկրները, դրան պետք է անդամակցեն, բոլորը լինեն մուսուլմաններ, հուդայականներ կամ քրիստոնյաներ, որը կպաշտպանի անդամներին եւ կզսպի Իրանին»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը՝ նկատելով, որ չափավորական արաբական պետությունները ավելի են զգում Իսրայելի կարիքը, քան Իսրայելը՝ վերջիններիս: