Նավթը սկսել է քիչ-քիչ թանկանալ

Նավթը սկսել է քիչ-քիչ թանկանալ

Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են քիչ քիչ բարձրանալ: Այս մասին հայտնում է «MarketWatch»-ը վկայակոչելով բորսայական էլեկտրոնական սակարկությունների տվյալները երկու հիմնական բորսաներում:



Ըստ այդմ, Լոնդոնի բորսայում «Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է $0,21 կամ արժեքի 0,38% եւ կազմում է մեկ բարելի դիմաց 56,14 ԱՄՆ դոլար, իսկ «WTI» տեսակի նավթի մեկ բարելի գինը Նյու Յորքի բորսայում բարձրացել է $0,16 կամ արժեքի 0,3% եւ կազմում է 54,21 դոլար: