Լավրովը Թիլլերսոնին հիշեցրել է Օբամայի օրոք Ռուսաստանից առգրավված դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու մասին

Լավրովը Թիլլերսոնին հիշեցրել է Օբամայի օրոք Ռուսաստանից առգրավված դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկեր Ռեքս Թիլլերսոնի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ժամանակն է վերադարձնելու ԱՄՆ նախկին նախագահի ադմինիստրացիայի կողմից ապօրինաբար առգրավված ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական սեփականություն հանդիսացող գույքը: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը 2016 թվականի դեկտեմբերին պատժամիջոցներ էր սահմանել ռուսակն 9 հաստատություններ, ընկերությունների և ֆիզիկզկան անձանց նկատմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու և Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների վրա ճնշումներ գործադրելու համար:



ԱՄՆ-ում արգելվել էր նաև մոտքը ՌԴ դիվանագիտական սեփականություն հանդիսացող երկու բնակելի համալիրներ՝ այսպես կոչված Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչության ամառանոցներ: Դանից բացի անցանկալի անձ էր հայտարարվել 35 ռուս դիվանագետ: