Իտալիան չի լքի Եվրամիությունը, սակայն... Իտալիայի վարչապետ

Իտալիան չի լքի Եվրամիությունը, սակայն... Իտալիայի վարչապետ

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում լքել Եվրամիությունը, բայց նաև անհրաժեշտ է շատ բան փոխել նաև Եվրամիությունում:



«Եվրամիությանը մասնավորապես անհրաժեշտ է մշակել այլընտրանքային ռազմավարություն փախստականների հարցում»,- ասել է Ջենտիլոնին՝ Washington Post-ին տված հարցազրույցում:



վարչապետի խոսքով՝ այս պահին շատ քիչ բան է արվել այդ ուղղությամբ: Նա հավելել է նաև, որ փախստականների հոսքերի հետ կապված հիմնական բեռը ծանրացած է Իտալիայի և Հունաստանի ուսերին, ինչը արդար չէ: