Վայոմինգ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Վայոմինգ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:



«Հայոց ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», - նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Նահանգապետը նշում է, որ «Հայոց ցեղասպանության ժամանակացույցը» 1915-ից մինչեւ 2016 թվականը, չափազանց տպավորիչ է:



Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր կողմից շնորհակալություն է հայտնել նահանգապետին: