«Անմահ գունդ» քայլերթը Երևանում

«Անմահ գունդ» քայլերթը Երևանում

Մայիս ամիսը հայերիս համար եռատոն է. Անկախության տոն՝ առաջին Անկախ հանրապետության հռչակում՝ 28 մայիսի 1918թ., հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օր՝ 9 մայիսի 1945թ. և Շուշիի ազատագրում՝ 9 մայիսի 1992թ.:



Հենց այս պատճառով էլ մայիսը ընդմիշտ կմնա որպես մեր ժողովրդի ազատության և անկախության ձեռքբերման, թուրքական ու ֆաշիստական ստրկացման վտանգից փրկության խորհրդանիշ:



Մայիսի 9-ի հատկանշական այս օրը է՛լ ավելի մեծ շուքով տոնելու և սերունդներին հիշողությունները և ոգևորվածությունը փոխանցելու համար, «Հայ-ռուսական Երիտասարդական Միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Վետերանների և Երկրապահ կամավորական միությունների հետ, սույն թվականի մայիսի 9-ին Երևանում կազմակերպում է «Անմահ գունդ» քայլերթը: Ակցիան անցկացվում է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:



Ակցիային կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ՀՀ Երկրապահ կամավորական միությունը, Հայաստանի երիտասարդական կառավարությունը, ուսանողներ և աշակերտներ Հայաստանից և Արցախից:



Ակցիան կազմակերպելու համար ստեղծվել է կազմկոմիտե հետևյալ կազմով. Հայ-ռուսական համալսարանի ուսխորհուրդ, ՀՀ երիտասարդական կառավարություն, Երևանում գործող Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի ուսխորհուրդ, ՀՀ առաջատար կուսակցությունների երիտասարդական թևեր, §Ժայռ¦ հայրենասիրական կազմակերպություն, §Երիտասարդություն¦ և այլ հասարակական կազմակերպություններ:



Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների մասին հիշողությունը և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ հայրենասիրական ոգին:



ՀՌԵՄ ՀԿ