Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվել է «Ռոմա»

Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվել է «Ռոմա»

Հենրիխ Մխիթարյանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում հայտարարել է, որ վերջնականապես տեղափոխվում է «Ռոմա»։ Նա շնորհակալություն է հայտնել «Արսենալին» եւ բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում։ Անգլիական ակումբն էլ տեղեկացնում է իր պաշտոնական կայքում, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Մխիթարյանի պայմանագիրը խզվել է։ Նա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ։