Հայտնի է, թե ովքեր կսպասարկեն Հայաստան-Խորվաթիա հանդիպումը

Հայտնի է, թե ովքեր կսպասարկեն Հայաստան-Խորվաթիա հանդիպումը

Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը: Մրցավարի օգնականներն են Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորորդ պաշտոնյան՝ Ռուդի Բուկեն:

VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն:

Հիշեցնենք, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին։