Գորիսի համայնքապետարանի աշխատակիցը չի կալանավորվի․ Մակյանը մերժել է կալանավորման միջնորդությունը

Գորիսի համայնքապետարանի աշխատակիցը չի կալանավորվի․ Մակյանը մերժել է կալանավորման միջնորդությունը

Երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Իրինա Յոլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների։

Քիչ առաջ տեղեկացանք, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժեց Սուսաննա Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։