Հաշվեհարդար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը․ ընտանիքի հանդեպ ռեպրեսիան կարմիր գիծ է

Հաշվեհարդար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը․ ընտանիքի հանդեպ ռեպրեսիան կարմիր գիծ է

Երկար ժամանակ է՝ մամուլում խոսվում է այն մասին, որ քաղաքական տարաձայնություններ կան Ազգային ժողովի նախագահի ու իր թիմի միջև ու հետևաբար դա ունենում է հետևանքներ։ Ես կարծում եմ, որ սա քաղաքական խնդիր է ու դատապարտելի է իրհարկե, որ քաղաքական հաշվեհարդար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով աղմկահարույց ձերբակալությունների հետ կապված լրագրողների դիտարկումներին, ասաց Թագուհի Թովմասյանը։

«Ես չեմ կարծում, որ սա լավագույն ճանապարհն է։ Ես կարծում եմ, որ սա այն կարմիր գիծն է, որը ընդհանրապես ցանկացած իշխանություն պիտի հասկանա, որ չի կարելի անցնել, չի կարելի մարդուն պատժելու համար ընտանիքի անդամների նկատմամբ իրականացնել իրավական ռեպրեսիաներ։ Ես չեմ ուզում արդարացնել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, բայց դատարանը կարող էր կայացնել այնպիսի որոշում, որը միանշանակ կարող էր այլ ելք ունենար»,- ասաց Թովմասյանը։