Հրդեհ` Մալիշկա գյուղում

Հրդեհ` Մալիշկա գյուղում

Մարտի 3-ին` ժամը 14։37-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 26-րդ փողոցի վերջնամասում այրվում է եղեգնուտ։

Դեքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։27-ին։ Այրվել են մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ՝ մասամբ։