«Time»-ի պատվիրված հոդվածն ու «կովկասյան վագրի» վրա «ղժժացող» Փաշինյանը. ի՞նչ է փոխվել | «Հրապարակ» 23.12.2019

«Time»-ի պատվիրված հոդվածն ու «կովկասյան վագրի» վրա «ղժժացող» Փաշինյանը. ի՞նչ է փոխվել | «Հրապարակ» 23.12.2019

Դեկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հեղինակավոր TIME շաբաթաթերթի էջերից մեկը և մեկնաբանել. «Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանն անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ` «Time»-ը»: 

Հիշողության կորուստ չունեցողներս հիշում ենք, թե ինչպես էր ժամանակին խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» ամիսներով «ղժժում» այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի վրա, ում պատկանում է Հայաստանը «կովկասյան վագրի» հետ համեմատելու հեղինակային իրավունքը։

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը 2003-ին Վարդան Օսկանյանին հարցրել էր. «Չե՞ք մտածում, որ վագրի իմաստով չափազանցրել եք. գուցե ավելի փոքր եւ պակա՞ս ցատկունակ կենդանու անուն էր պետք տալ»: Օսկանյանն էլ` Նիկոլ Փաշինյանի չափ համոզված, պատասխանել էր. «Ես համարում եմ, որ կենդանու ընտրությունը ճիշտ է... Ես համարում եմ, որ այս պահին իսկապես մեր երկիրն արագ տեմպերով է առաջ գնում: Իհարկե, դա կարող է նաեւ իր բացասական հետեւանքներն ունենալ՝ սոցիալական բեւեռացման առումով, սակայն խնդիրն այսօր դա չէ»։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»