Ինչով է կանաչ կամ թերհաս բանանն օգտակար

Ինչով է կանաչ կամ թերհաս բանանն օգտակար

Ռեզիստենտային օսլան եւ պեկտինը, որն առկա է կանաչ բանանի բաղադրության մեջ, օգնում է մարդուն նորմալացնել արյան մեջ շաքարի պարունակությունը։ Այն նաեւ կարող է տեւականորեն մարդու մոտ հագեցածության զգացողություն առաջացնել, գրում է Daily Mail պարբերականը։

Ըստ իրականացված հետազոտությունների, թերհաս կամ կանաչ բանանը պարունակում են ավելի քիչ շաքար, քան ամբողջապես հասունացած բանանը։ Բացի այդ, կանաչ կամ թերհաս բանանի մեջ առկա է կայուն կամ ռեզիստենտային օսլա։ Սա այն օսլան է, որը քայքայվում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ազդեցությամբ եւ վերամշակվում է հաստ աղիքի օգտակար բակտերիաների կողմից։ Ռեզիստենտային օսլան գործում է որպես բուսական սննդային մանրաթել, պարուրում է ստամոքսը՝ ուժգնացնելով հագեցվածության զգացողությանը, ինչպես նաեւ արագացնում է արյան հոսքը դեպի հաստ աղիքի շրջան եւ ուղիղ աղիք, բարելավում է նուտրիենտների շրջանառությունը, ճնշելով պաթոգեն բակտերիաներին։

Կանաչ բանաը նաեւ հանդիսանում է պեկտինի հարուստ աղբյուր։ Պետկինը բարդ ածխաջուր է, որը օգնում է մրգերին պահպանել իրենց կառուցվածքային ձեւը։ Կայուն օսլայի եւ պեկտինի կոմբինացիան ոչ միայն նպաստում է մարսողության նորմալ աշխատանքին, այլ նաեւ օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի պարունակությանը, քանի որ վերջիններս ավելի դանդաղ են մարսվում եւ օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզայի պարունակության արագ ավելացում չեն առաջացնում։ Մասնագետները նշում են, որ տեւական ժամանակ եթե մարդը ավելացնի իր սննդակարգում կայուն օսլայի պարունակությունը, ապա կարող է եւ կանխել ինսուլինառեզիստենտությունը, որն իր հերթին բերում է դիաբետի եւ ինսուլին հորմոնի հանդեպ զգայունակության անկման։