Սատանան՝ կապիտուլյանտը, ոչինչ չի անում. մտնում գերի են վերցնում, ոչինչ չի անում

Սատանան՝ կապիտուլյանտը, ոչինչ չի անում. մտնում գերի են վերցնում, ոչինչ չի անում

Ես կապված եմ էդ բանակի հետ, ես միշտ էդ բանակը իմն եմ համարել։ Բայց այսօր այդ բանակին ստորացնում են, իր լեզվով՝ ատամները ջարդում են։ Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

«Ես ամաչում եմ։ Հասկանու՞մ եք, ադրբեջանցին մտնում է մեր սահման ու զինվոր է գերեվարում։ Իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասն էլ ոչինչ չի անում։ Էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Ես հասկանում եմ էդ հրամատարի վիճակը, շատ լավ եմ հասկանում, բայց որ նրա ձեռքերը կապված են, ի՞նչ անի նա։ Չի կարող այսպես շարունակվել, 30 տարի շարունակ ադրբեջանցին ռիսկ անգամ չէր անում մի բան անել։ Մենք հիմա ի՞նչ ենք անում, որ գերեվարվածին հետ բերենք, ոչ մի բան չենք անում։ Էսօր իշխանավորը առանց ամաչելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսի համար պիտի կռիվ անե՞նք։ Մեր բանակին տարան պարտության, ջախջախեցին մեր բանակը, բանակը չի պարտվել։ Թող իրենց դաշնակցի նման պահեին, Ռուսաստանի դաշնությունը շարունակեր իրենց ռազմական օժանդակություն ցուցաբերեր։ Առանց մի դրամի մեզ հսկայական քանակի սպառազինություն են տվել։ Բանակի մարտունակությունը սակայն միայն սպառազինությունից չէ կախված, դրան իհարկե տիրապետել էլ է պետք»,- ասել է Սարգսյանը։