Ջեյմս Օ՛Բրայենը ակնկալում է, որ 2024-ին Ուկրաինան կլինի պատերազմի հաղթանակող կողմը 

Ջեյմս Օ՛Բրայենը ակնկալում է, որ 2024-ին Ուկրաինան կլինի պատերազմի հաղթանակող կողմը 

Ինչպես գրել էինք, ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի` Brussels Media Hub-ում ունեցած ասուլիսի մասին նախորդ հրապարակման մեջ («Խաղաղության պայմանագրի թեման համարե՞նք առկախված»)՝ 2024-ին Եվրոպական մայրցամաքում զարգացումների վերաբերյալ ԱՄՆ կանխատեսումների ու ակնկալությունների մեջ Հարավային Կովկասից բացի առանձնակի հետաքրքրական էր նաեւ Ուկրաինային վերաբերող հատվածը։ Դա հետաքրքիր էր ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխությունից, Ուկրաինայի պայքարի հանդեպ համակրանքից ելնելով, այլեւ այն պատճառով, որ ԱՄՆ ակնկալությունները 2024-ի ռուս-ուկրաինական պատերազմից հավասարապես ուրվագծում են նաեւ Ռուսաստանին սպասվող ապագան։

Եվ որպեսզի Հայաստանում չկարծեն, թե 2023-ի ընթացքում Ռուսաստանը այնպիսի հաղթանակներ ու առաջխաղացում է արձանագրել ուկրաինական ռազմաճակատում, որ դրանից երկյուղած ու ազդված՝ Նիկոլ Փաշինյանը 2023-ի տարեվերջին վազել է Ռուսաստան, արժե պրն․ Օ՛Բրայենի՝ Ուկրաինայի զարգացումների շուրջ դիտարկումները հրապարակել։  

Իհարկե, Փաշինյանն այնպիսի թյուրիմացություն է, որ ուր ասես կարող է վազել, բայց գոնե Ռուսաստանի հանդեպ իրեն ճիշտ է պահել 2023-ին` ոչ մի տեղ էլ չի վազել, Հայաստանից ոչ մի նշանակալից պաշտոնյա առհասարակ Ռուսաստան չի գնացել, հեռավար լեզվակռիվներով են բավարարվել։ Իսկ տարեվերջին էլ Փաշինյանը գնացել է Մոսկվա, թե Սանկտ-Պետերբուրգ, որովհետեւ ռուսական ուղեծրի կառույցներից մեկում Հայաստանը տարեկան նախագահություն էր ստանձնում, եւ այդ կառույցը ՀԱՊԿ-ը չէր, որը Հայաստանը բացահայտ բոյկոտում է։ Ակնհայտ չէ՞, որ նախ ՀԱՊԿ-ի բոյկոտը պետք է հասցվի ավարտին, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հետո անցում կատարվի ռուսական ուղեծրի մյուս կառույցներից ապաինտեգրվելուն։ Կյանքը հո թատրո՞ն չէ, որ մի ժեստով բոլոր հարաբերությունները խզես, ու վարագույրն էլ իջեցնես։ Կյանքը ժեստ եւ կեցվածք չէ, այլ առօրյա ընթացք,  որտեղ մեծ տեղաշարժեր են լինում, բայց առանց թատերական էֆեկտի ու ցնցումների։ 

Ինչն ավելի կարեւոր է․ Փաշինյանին մի կողմ թողնելով, ամբողջ մի տարում ընդամենը 10.000 նախկին բնակչություն ունեցած մի բնակավայր՝ Բախմուտը վերահսկողության ներքո պահելը իրեն ժամանակին գերտերություն երեւակայած ու աշխարհում հզորությամբ երկրորոդ բանակն ունեցած Ռուսաստանի համար ցնցող ռազմական նվաճում է, այո՞․․․ այսինքն, ռուսների ձեռքբերումն այն է, որ կարողացել են ուկրաինական հարձակմանը դիմադրել։ Ա՜յ քեզ ինքնագնահատական ու նշաձող․․․ Թեեւ ռուսների համար գուցե Ուկրաինային դիմադրել կարողանալը ռազմական հաջողությունների գագաթ է, քանի որ ասենք Սեւ ծովում նավատորմ չունեցող Ուկրաինան կարողացավ 2023-ին այնքան ռուսական ռազմանավ, ավիակիր, սուզանավ, չգիտես էլ ինչ խորտակել, որ ռուսական նավատորմին փաստացի հաղթեց, եւ ուկրաինական նավերի համար Սեւ ծովով նավարկություն, ապրանքի արտահանում ապահովեց։ Սակայն թե Ուկրաինան ինչ կարողացավ կամ չկարողացավ անել 2023-ին ռազմաճակատներում լավագույնը գիտեն նրանք, ովքեր զինում եւ ֆինանսավորում են Ուկրաինային։

Ի՞նչ է արձանագրվել Ուկրաինայում 2023-ին եւ ինչ ծրագրեր կան 2024-ի առնչությամբ։ Օ՛Բրայենը սպառիչ եւ բաց տեքստով է ասել․

«Այսպիսով, հարցն այն է, թե ինչպես ենք մենք դիտարկում 2024 թվականը 2023-ից հետո, երբ Ուկրաինան ավարտեց տարին՝ ետ նվաճելով Ռուսաստանի գրաված տարածքի կեսը կամ ավելին, և պարտության մատնեց ուկրաինական արտահանումների համար Սև ծովը փակելու Ռուսաստանի ջանքերը: Սրանք միանգամայն նշանակալից ձեռքբերումներ են երկրի համար, որ զավթիչ երկրի քառորդ չափերն ունի։ Եվ մենք ցանկանում ենք համոզված լինել, որ այս ընթացքը հետագա զարգացում կունենա 2024-ին, որպեսզի Ուկրաինան լինի հաղթանակող կողմը այս պատերազմի ավարտին։ 

․․․ Ես գիտեմ, որ հիմնական հարցն այստեղ ԱՄՆ-ի օգնության հաջորդ խմբաքանակն է։ Մենք վստահ ենք, որ հատկացումը կլինի։ Ներկա պահին դա փոխկապակցվել է այլ  խնդիրների հետ: Բայց այն, ինչ ես լսում եմ Կոնգրեսից, Ուկրաինայի հանդեպ գերակշռող աջակցությունն է թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում։ Իհարկե, կա ժամանակի գործոնը, բայց մենք ուկրաինացիների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և վստահ եմ կկարողանանք ժամանակին տրամադրել օգնությունը, որի կարիքն Ուկրաինան ունի։ 

Մենք սա անում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Տեսեք, 2023-ի տարեվերջի դրությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է շուրջ 74 միլիարդ դոլարի օգնություն: Թիվը մի փոքր կարող է տատանվել կախված արժույթի փոխարժեքից։ Մեր գործընկերները, իրենց հերթին, տրամադրել են ավելի քան հարյուր միլիարդի օգնություն: Նույնիսկ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ը տրամադրել է մոտ 45 միլիարդի օժանդակություն (կարող է եւ մի փոքր ավելի), բայց վերջին տրանշը դեկտեմբերի վերջին էր, իսկ մեր գործընկերները մոտենում էին 40 միլիարդի նշագծին՝ միայն անվտանգության ոլորտին տրամադրվող օժանդակության ծավալով։ 

Այնպես որ, սա գերազանցապես հավաքական ջանքեր են, ավելի քան 50 երկրներ համատեղ աշխատում են ի աջակցություն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի՝ հօգուտ ժողովրդավարության կատարած ընտրության։ Եվ այդ համատեղ աշխատանքը կշարունակվի: Գիտենք, որ Եվրոպական Միությունը նաեւ Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ է աշխատում, և դա երկու ձեւաչափում է արտահայտվում։ Առաջինը․ իրենք հայտարարել են որ մտադիր են Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերման նոր մեխանիզմ ստեղծել, նախնական 50 միլիարդ դրամագլխով, որը կգործի չորս տարի, և դուք բոլորդ հաղորդում եք առաջընթացի մասին, որ այդ ուղղությամբ իրենք արձանագում են։ Մենք ակնկալում ենք, որ այդ մասով իրենք բարձր մակարդակի քննարկում և, հուսանք, որոշում կունենան փետրվարի 1-ին։ 

Երկրորդ և երկարաժամկետ հեռանկարում գուցե ավելի կարևոր եվրոպական ներդրումը Ուկրաինայի հետ Եվրամիությանն անդամակցության համար բանակցությունների բացումն է: Դա այն է, ինչ ընտրել է Ուկրաինայի ժողովուրդը, և դա այն ճանապարհն է, որով նրանք այժմ շարժվում են։ Դա կպահանջի, որ այս տարի մենք փորձենք միաժամանակ մի քանի խնդիր լուծել։ Ուկրաինան պետք է կռվի, միաժամանակ պետք է կառուցվի, միաժամանակ պետք է վերականգնի իր տնտեսությունը. 2023թ-ին ականատես եղանք  ավելի քան 5 տոկոս աճի, 2024-ին ակնկալվում է ինչ-որ աճ նույն սահմաններում, ինչը թույլ կտա Ուկրաինային ավելի ու ավելի շատ ֆինանսավորել սեփական գործունեությունը եւ թույլ կտա ժողովրդին տեսնել, որ ուկրաինական հասարակությունը վերականգնվում է։

Եվ չորրորդ բանը, որ պետք է անի Ուկրաինան, բարեփոխումներն են։ Ուկրաինայի ժողովուրդը՝ ճնշող մեծամասնությամբ աջակցում է օրենքի գերակայությանը, արդարադատության առջեւ բոլորի հավասարությանը և ամուր ժողովրդավարությանը: Այժմ անցկացվում են հարցումներ, որոնք ցույց են տալիս, որ ուկրաինացիների 85, 90 տոկոսը աջակցում է բարեփոխումներին, որոնք իրենց համար հասանելի են դարձնում այդ արդյունքները: Բարեփոխումները դժվար են ցանկացած կառավարության համար, սակայն մենք Ուկրաինայի կառավարության գործընկերներն ենք, եւ իրենց հետ սերտորեն կաշխատենք։ Մենք բարձր ենք գնահատում կարեւոր բարեփոխումները, որ իրենք ձեռնարկել են վերջին ամիսներին, ներառյալ ամուր աջակցությունը անկախ հակակոռուպցիոն միջոցառումներին: 
Եվ այսպես, մենք հավատում ենք, որ կառուցելու, պատերազմելու վերականգնվելու եւ բարեփոխվելու այդ համաժամանակյա մոդելը կգործի  2024-ին և Ուկրաինային կպահի այս պատերազմում հաղթելու համար բավականաչափ ամուր դիրքում»։

Անգլերեն բնագրով․

“So the question is how do we view 2024 after 2023 that saw Ukraine finish the year having won back half the territory or more that Russia had taken, and having defeated Russia in its effort to block off the Black Sea for Ukraine’s exports.  Those are pretty remarkable accomplishments for a country a quarter the size of the invading country.  And we want to make sure that we build on those in 2024 so that Ukraine is in a position to win at the point when it looks like this war will end.

I know the major question in this is the next amount of U.S. assistance.  We’re confident that we will have that supplemental passed.  It’s tied up with other issues at the moment.  But what I hear from Congress is overwhelming support for Ukraine in both the Senate and the House, and the – there’s a question of timing but we’re working through with the Ukrainians on that and we will, I believe, be able to deliver the assistance that Ukraine needs.  We do this with our European partners.  So through the end of 2023, the U.S. had provided a total amount of about 74 billion dollars U.S. in assistance.  I mean, a little of this depends on exchange rates.  Our partners have delivered more than a hundred billion in assistance.  Even in security assistance, the U.S. had provided around 45 billion – may have been a little higher, but the last tranche in the end of December – and our partners were getting close to 40 billion in security assistance-focused alone.

So this is very much a coalition effort of more than 50 countries working together in support of Ukraine and its people choice for democracy, and that will continue.  I know the European Union is also looking at its long-term support for Ukraine, and that comes in two forms.  They are – they’ve announced an intention to have an additional financial support facility for Ukraine that will extend over four years at an amount initially announced at 50 billion, and you all are reporting on the progress that they are making.  We expect them to have a high-level discussion and hopefully decision on February 1st. 

That – the second and, perhaps for the long term, more important European contribution is to open the accession talks for European Union membership with Ukraine.  That’s what Ukraine’s people have chosen, and that is the path that they are now on.  It will require that in this year we try to do several things simultaneously.  Ukraine’s going to have to fight; it’s going to have to build; it’s going to have to have its economy recover – you’re seeing more than 5 percent growth in 2023, anticipate something along those lines in 2024 – that will allow Ukraine to pay for more and more of its activities and will allow its people to see the society recovering.

And the fourth thing Ukraine will have to do is reform.  There’s – Ukraine’s people overwhelmingly signal support for the rule of law, for equal justice, and for a robust democracy.  There are polls coming out now that show 85, 90 percent of Ukrainians backing reforms that deliver those measures to them.  This is a difficult thing for any government to do, but we’re partners with the Ukrainian Government and we will work closely with them.  We appreciate the significant reform measures they have taken in recent months, including strong support for independent anti-corruption measures.  And so we’re – we believe that that pattern of build, fight, recover, and reform will carry us through 2024 and leave Ukraine in a strong position to win this war”.