Ո՞վ է ֆուտբոլիստը, որը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում․ ֆուտբոլային ինչ դպրոց է անցել

Ո՞վ է ֆուտբոլիստը, որը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում․ ֆուտբոլային ինչ դպրոց է անցել

Երեկ մարզական մամուլում լուրեր տարածվեցին, որ հայ կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը, որը նախկինում հանդես է եկել ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում, պատրաստակամություն է հայտնել հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ինչի համար դեռևս ֆուտբոլիստը պիտի ՀՀ քաղաքացիություն ստանա։

«Ես արդեն դիմել եմ հայկական անձնագրի համար։ Շուտով կգամ այն վերցնելու համար Հայաստան։ Անհամբեր եմ, սպասում եմ, թե ինձ երբ են հրավիրելու Հայաստանի հավաքական»,- ասել է ֆուտբոլիստը տված վերջին հարցազրույցներից մեկում։

Ո՞վ է Բագրինցևը ու ֆուտբոլային ինչ դպրոց է անցել։ Ֆուտբոլիստը 19 տարեկան է, համարվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան։ Ֆուտբոլիստի հայրը ազգությամբ հայ է։ Այս պահին նա հանդես է գալիս սլովանական «Դուբնիցա» ֆուտբոլային ակումբում, իսկ ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում հնարավորություն է ունեցել ընդամենը մեկ հանդիպում անցկացնել։