Որպես ռեպլիկ
Մշակույթը լայն հասկացություն է, ուստի ես կանգ կառնեմ գրահրատարակչության եւ գրական մամուլի ոլորտում այս հեղափոխական իշխանության որոշ արարքների եւ արարմունքների վրա, որպես գրող։
Ի՞նչ եմ տեսել իմ աչքով․
1․ Իշխանության գալով՝ սրանք անմիջապես փակեցին «Անդին» ամսագիրը, որը, ճիշտ է, ֆինանսական օգնություն էր ստանում մշակույթի եւ պաշտպանության նախարարություններից, բայց նաեւ տարածվում էր դպրոցներում եւ զորամասերում։
2․ Դադարեցվեց գրահրատարակչությանը պետական աջակցությունը՝ պատճառաբանությամբ, թե դա անհավասար պայմաններ է ստեղծում հրատարակչությունների միջեւ, իսկ այդ «արգումենտը» մեջտեղ բերած հայտնի հրատարակչությունը ստացավ հովանավորյալ կարգավիճակ, ճոխ ֆինանսավորմամբ տպագրեց վարչապետի գիրքը, ստացավ եւ ստանում է առատ գումարներ գովազդի եւ պետական այլ հրատարակությունների համար։
3․ Փակվեց, պետական օգնությունից հանվեց «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը, որը գրական հին եւ հեղինակավոր հուշարձան էր։
4․ Մոգոնվեցին «Բուքվեստ» (իմա՝ «Բուքֆըսթ») մրցույթը եւ գրական մասով պետական դրամաշնորհը, որոնց հանձնաժողովներն անաչառ չեն, թայֆայական շահեր են ներկայացնում եւ ուղղորդվում են անմիջապես նախարարությունից (ես այս մասին ծանրակշիռ փաստարկներ ունեմ)։
5․ Նոր հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ «Մշակութային Հրապարակ» թերթին պետական ֆինանսական աջակցությունը, ամենայն հավանականությամբ՝ «Հրապարակ» թերթի ընդդիմադիր լինելու պատճառով։
Էլի բաներ կան, բայց զահլաս գնացել է, այսքանն էլ հերիք է՝ ցույց տալու, որ գրականությունը, հայոց բառուբանը, լեզուն ամենեւին ՍՐԱՆՑ հոգսը չեն․․․
Զավեն ԲԵԿՅԱՆ
Կարծիքներ