Ինչ առավելություն ունեն երեկոյան մարզումները
Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեկոյան 18․00-ից հետո մարզուները առավել շատ են կալորիաներ այրում։ Դա կապված է այն բանի հետ, որ երեկոյան մարզումներով ավելի շատ էներգիա է հնարավոր ծախսել, քանի որ երեկոյան ժամերին սովորաբար մարդու արյան մեջ բարձրանում է շաքարի պարունակությունը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ունենալով ճարպակալում, սպորտով զբաղվում են երեկոյան վեցից հետո, տարբեր հիվանդություններով պայմանավորված մահանալու հավանականությունը նրանց մոտ նվազում է 61 տոկոսով, սիրտ անոթային հիվանդությունների հավանականությունն էլ վերջիններիս մոտ նվազում է 36 տոկոսով։ Ցերեկային պարապմունքները նրանց համար ավելի նվազ արդյունավետ են համարվում։
Բացի այդ, երեկոյան մարզումները նիհարեցման առումով ավելի արդյունավետ են։ Գիտնականները փաստել են, որ երբ երեկոյան ժամերին մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը բարձրանում է, եւ մարդը այդ ժամանակ սկսում է պարապել, նրա մոտ մկանները կարողանում են այդ ավելցուկը դուրս բերել արյան միջից եւ օգտագործել որպես էներգիա՝ «աշխատելու» համար։
Կարծիքներ