Այդ մարդկանց արդեն ձայնով է ճանաչում. Հայկ Մարության

Այդ մարդկանց արդեն ձայնով է ճանաչում. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էր։ Ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայի բնակիչներն են, որոնք պահանջում են, որպեսզի նախկինում գերակա շահ ճանաչված իրենց տարածքները հետ վերադարձվեն իրենց։

Ավագանու անդամներից Էռնեստ Ավանեսովն ասաց, որ իրեն այսօր ասել են, որ քաղաքապետին խնդրի՝ քաղաքացիների համար ընդունելություն կազմակերպվի, և լսեն նրանց։ Հայկ Մարությանն էլ պատասխանեց, որ այդ մարդկանց արդեն ձայնով է ճանաչում։

Ավագանու անդամին քաղաքապետարանի աշխատակցիներն ասացին, որ բողոքող քաղաքացիներին բազմիցս ընդունել են, լսել նրանց և բացատրել, որ տարածքների լուծման հարցն իրենց իրավասությունների շրջանակում չէ, այլ իրավական հարթությունում։