Որքան արժեն Հայաստան-Կոսովո խաղի տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Կոսովո խաղի տոմսերը

Մարտի 9-ից մեկնարկում է մարտի 22-ին կայանալիք Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում: Տոմսերի արժեքներն են՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ