Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բոբբի Մորրոուն

Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բոբբի Մորրոուն

84 տարեկան հասակում մահացել է ամերիկացի մարզիկ, սպրինտերյան հեռավորության վազքի օլիմպիական եռակի չեմպիոն Բոբբի Մորրոուն։ Այս մասին հայտնում է Թեթեւ աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության պաշտոնական կայքը։ Իր՝ համեմատաբար կարճ կարիերայի ընթացքում Մորրոուն 11 համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Նա մեկն է այն չորս աթլետներից, ովքեր նույն Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթել են 100, 200 եւ 4x100 մետրային հեռավորությունում վազքի մրցումները։ Աշխարհում նման չորս աթլետներ կան՝ Ջեսսի Օուենսը, Կարլ Լյուիսը, Ուսեյն Բոլտը եւ Բոբբի Մորրոուն։ 3 օլիմպիական ոսկին Մորրոուն ստացել է 20 տարեկանում՝ 1956 թվականի Մելբուրնի Օլիմպիադայի ժամանակ։ Այդ տարի էլ ճանաչվել է տարվա մարզիկ։ Մարզական կարիերայից հետո վերադարձել է հայրենի Սան-Բենիտո, Կալիֆորնիայի նահանգ, եւ զբաղվել ֆերմերությամբ։