ՔՊ կանայք հայհոյելու առանձնահատկություն ունեն
Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը 2021 թվականին Թագուհի Թովմասյանին ԱԺ դահլիճում անվանել էր «իդիոտկա» ու վերաքննիչ դատարանը պարտավորեցրել Լենա նազարյանին «ներողությունից» բացի, հօգուտ Թագուհի Թովմասյանի, պարտավորեցրել է վճարել 300 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Հրապարակն է դա տեղեկացնում։ Փաստը թողնենք մի կողմ ու բուն հարցին անդրադառնանք։ Լ.Նազարյանը վերաքննիչի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարանում: Այն հիմքով, թե «իդիոտ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված մարդ»։
Նշենք, որ մեր բառարանում իդիոտ բառին տրված է հստակ բացատրություն․
իդիոտի, [գոյական, ածական] (ախտաբանություն)
1. Իդիոտիզմով տառապող մարդ, ապուշ:
2. (հայհոյական) Ապուշ, հիմար, տխմար:
Լենա Նազարյանը հունական թարգմանությանը մեջբերելով , որը նշանակում է «մեկուսացված մարդ», ընդամենը հաստատում է այն փաստը, որ հույները ախտաբանական ապուշ, հիմար, տխմար մարդկանց մեկուսացնում են, հեռացնում հանրությունից։ Բացատրական բառարաններում իդիոտ բառը առաջին իմաստով ներկայացված է որպես բժշկական եզրաբառ, որով նկարագրվում է մտավոր-հոգեկան տհասություն, ապուշություն, թուլամտություն բնածին հիվանդության կրողը: Երկրորդ իմաստն ընդհանրական է՝ տհաս, ապուշ, թուլամիտ, հիմար: Հունարենից բառացի թարգմանած նշանակում է «մեկուսացած մարդ», « առանձնացած անհատ»: Ուզում եմ հարցնել Լենա Նազարյանին՝ ինքը չի պատկերացնու՞մ՝ երբ է մարդը առանձնացվում հանրությունից ու կոչվում «մեկուսացած մարդ», «առանձնացած անհատ»:
«Մեկուսացած մարդուն», որը կարող է վնասել հանրությանը, ի՞նչ են անում։ Թե՞ ինքը բնական է համարում, որ տկարամիտները լինեն երկրի առաջին դեմքեր։ Կամ ինչու՞ չի մեջբերում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով բառի թարգմանությունը, որն այսօր ծառայում է հայհոյախառն իմաստով։ Ի՞նչ է սար ու ձոր ընկել, հայհոյել ես, ներողություն խնդրիր։ Երբ ԱԺ փոխնագահ էր, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ մարգարեացել էր՝ «Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն », հիմա նույն ոգով կարող է շարունակել՝ ՔՊ կանայք հայհոյելու առանձնահատկություն ունեն։
Կարծիքներ