Ինչ հնարավորություններ կունենա Դոնալդ Թրամփը եթե առաջադրվի 2024 թվականի ընտրություններում

Ինչ հնարավորություններ կունենա Դոնալդ Թրամփը եթե առաջադրվի 2024 թվականի ընտրություններում

ԱՄՆ հանրապետական սենատոր Միտ Ռոմնին խոսել է այն մասին, թե ինչ հնարավորություններ կունենա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, եթե առաջադրվի ԱՄՆ նախագահական 2024 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Սենատոր Ռոմնին ասել է, որ վստահ չէ, կառաջադրվի Թրամփը թե ոչ։ Սակայն վստահ է, որ հանրապետական կուսակցությունում Թրամփը դերակատարություն կունենա եւ հանրապետականները կաջակցեն Թրամփին, եթե նա առաջադրվել որոշի։ Միաժամանակ՝ Միտ Ռոմնին ասել է, որ չի քվեարկելու Թրամփի օգտին, ինչպես չի քվեարկել նախկինում։