Եվրամիության կողմից Հայաստանի հետ կապված այդ հարցում կա կոնսենսուս

Եվրամիության կողմից Հայաստանի հետ կապված այդ հարցում կա կոնսենսուս

«Ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ ու չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ։ Այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն»։ Այս մասին քիչ առաջ Եվրախորհրդարանի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է Հայաստան-Եվրամիություն համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Վստահ եմ, որ Եվրամիությունն ու Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները։ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաև անվտանգության բաղադրիչ, մոնիթորինգ է իրականացվում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով։ Ակնհայտ է, որ Երվամիության ինստիտուների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում կա կոնսենսուս»,- հավելեց նա։