Մոսկվան եւ Բաքուն քննարկում են տնտեսական կապերի զարգացման հարցը

Մոսկվան եւ Բաքուն քննարկում են տնտեսական կապերի զարգացման հարցը

Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ։ Ինչպես հայտնում է ադրբեջանական կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությանն ու ձեռք բերած հաջողություններին, որոնք երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել են ներդրումային, տրանսպորտային-հաղորդակցական, տրանզիտային եւ այլ ոլորտներում։ Հատկապես խոսվել է ադրբեջանական գյուղմթերքի՝ Ռուսաստան մատակարարման ծավալների ավելացման մասին։ Կարեւոր է համարվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը, որպես առաջնահերթություն երկկողմ առեւտրային հարաբերությունների զարգացման համար։ Մասնակցել են հանդիպման ռուսական մոտ տասը ընկերություններ, որոնք ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերը՝ լոգիստիկայից մինչեւ լեռնահանքային արդյունաբերություն։