«Ուրարտուի» ավագը՝ վաղվա խաղի մասին

«Ուրարտուի» ավագը՝ վաղվա խաղի մասին

Վաղվա խաղի սպասելիքների մասին խոսելիս չենք կարող շատ սպասելիքների անդրադառնալ։ Կարծում եմ, որ դա միայն հաղթանակն է։ Կփորձենք ամեն ինչ անել այդ հաղթանակի համար։ Գիտենք, որ վաղվա մեր մրցակիցը շատ ուժեղ թիմ է, լավ թիմ է։ Նրանք իրենց առաջնությունում շատ մեծ առավելությամբ են չեմպիոն հռչակվել։ Այս մասին քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը։

Վաղը՝ հուլիսի 11-ին, հիշեցնենք, Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։

«Նրանք լավ գրոհներ են կարողանում անցկացնել, լավ հարձակվող ունեն։ Ես արդեն ասացի, որ ուսումնասիրել ենք նրանց, հետևաբար գիտենք թե ուժեղ, թե թույլ կողմերը։ Մարզիչի հրահանգներով ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նրանց թույլ կողմերը օգտագործել»,- հավելեց նա։