Պայթել է Արթուր Մովսիսյանի թոքը

Պայթել է Արթուր Մովսիսյանի թոքը

Այսօր Նոր Նորքի ոստիկանություն ներխուժած անձանցից մեկին` Արթուր Մովսիսյանին վիրահատում են։

Նրա ընկերներից մեկը գրում է. «Արթուր Մովսիսյանի զավակը զոհվել է 44֊օրյայի ժամանակ, Նոր֊Նորքի ոստիկանության դիմաց ինքն իրեն է պայթեցրել` որպես բողոքի նշան, թոքը պայթել է, վիրահատարանում է»։

Նշենք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված անձանցից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց, մյուսը վնասազերծվել էր հատուկ նշանակության ջոկատի կողմից։