Իսրայելը ծիծաղում է, Մոսկվան՝ «ապտակում»

Իսրայելը ծիծաղում է, Մոսկվան՝ «ապտակում»

Մոսկվան ՌԴ-ում Իսրայելի դեսպանին տեղեկացրել է, որ հրեական պետության պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Ռուսաստանի դեմ անընդունելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերյալ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններին, ապա դա անընդունելի է, և այդ մասին տեղյակ է պահվել Մոսկվայում Իսրայելի դեսպանը»,- ասել է դիվանագետը։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանն ավելի վաղ «ծիծաղելի» էր անվանել կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնիայի՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարցով Իսրայելին ուղղված հայտարարությունները։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը օգտագործում է Մերձավոր Արևելքի պատերազմը Ուկրաինայի հետ պատերազմից ուշադրությունը շեղելու համար։