Իվուն հեռանում է

Իվուն հեռանում է

Գրել էինք, որ Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։

Հայկական ակումբը նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց, մրցակիցը առաջ անցավ հաշվի մեջ միայն հանդիպման 89-րդ րոպեին: Դիմակայության պատասխան խաղը հուլիսի 18-ին է կայանալու: Հանդիպման ավարտից հետո ստադիոնում հայտարարվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի համար այս խաղը վերջինն էր «Ուրարտուի» կազմում։ Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե որտեղ կշարունակի կարիերան 23-ամյա ֆուտբոլիստը։