Կա ազգային անվտանգության հարց, ինչը համապատասխան կառույցներն աչքաթող են արել

Կա ազգային անվտանգության հարց, ինչը համապատասխան կառույցներն աչքաթող են արել

Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2000-ականների սկզբին ամառային արձակուրդներիս Պյատիգորսկ էի գնացել, երկու ամսով։ Ասել, թե հայերն այնտեղ շատ են, դա շատ մեղմ կլինի, որովհետև շատ-շատ-շատ էին։ Ընդ որում ինչպես Սովետական ժամանակաշրջանում գնացած, այնպես էլ անկախության տարիներին ու նաև Բաքվից և այլ տեղերից բռնի տեղահանված։ Սկզբում ուրախացա, որ այդքան շատ հայ կա, բայց հետո ափսոսում էի, ավելի ճիշտ ամաչում իրենցից շատերի փոխարեն։ Օրինակ զբոսայգու տարածք մեքենաներով մտնող և համբուրվող զույգերին անպարկեշտ արտահայտություններ անող, ցածրորակ մուղամն ու տմբլտաշը հայկական երաժշության տեղ միացնող ու այդպես քաղաքով մեկ քշող և այլն։ Հիշում եմ, որ մեկն անգամ շատ բարձր փռշտում էր այգու դիմաց ու հետո հանգերով ինչով ախմախ աչտահայտություն անում, որ ինքն է ամենաբարձր փռշտացողը։ Մի անգամ էլ արհեստական լճի մոտ մի քանի հայ մի դեսանտնիկի ծեծեցին, ու անկախ նրանից, թե պատճառն ինչ էր, վերջում ուղղակի վերածել էին բոքսի տանձիկի, պառկած վիճակում։ 

Շրի Լանկայում ամաչում էի, որ մեր հայրանակիցներից շատերն, օգտվելով տեղացիների վատ վիճակից ու ամեն ինչ գրոշների դիմաց անելու պատրաստակամությունից, խաբում ու քիչ էին վճարում, հայերեն հայհոյանքներ տալիս ու լիքը նման տգեղ ու ոչ մարդկային բաներ անում։ Մի քանիսին ասել եմ, որ սիրուն չի, չի կարելի և այլն, բայց մելը չէր, երկուսը չէր, տասը չէին, շատ շատ էին ամենուր և միշտ։ 

Ինչի՞ եմ այս ամենը պատմում։ Երբ մեր երկրում հնդիկների, ռուսների, ուկրաինացիների կամ այլոց վատ պահվածքը փորձում եք արդարացնել հայերի վատ պահվածքով, զուտ իմացեք, որ դուք դրանով այդ վատ պահվածքը դրսևորած հայերից կամ այլազգիներից չեք տարբերվում։ Ոչ թե պետք է արդարացնել, այլ իմանալ ու ամեն ինչ անել, որ հայերն իրենց դրսում լավ պահեն, իսկ վատ պահվածքի դեպքում հուսալ, որ ամեն մեկն իր պատիժը կստանա տվյալ օրենքներով և օրենքի ողջ խստությամբ։ Լինի դա հայը Ֆրանսիայում, թե ուդմուրտը` Հայաստանում։ Սա մեկ։
Երբ փորձում եք հնդիկներին պաշտպանել ու ռուսներին քարկոծել նույն բանի համար, կամ հակառակը` ռուսների արածների վրա աչք փակել, իսկ հնդիկների արածը տեսնել, հիշեք, որ մեր երկիրը մեր տունն է, ու կարևոր չի, թե ով այն կուզենա պղծել կամ այնտեղ իրեն վատ պահել։ Դա պետք է կանխարգելվի, իսկ ցանկացած արարքի համար համապատասխան պատիժը ստանա։ Լավ հիշում եմ ու չեմ մոռացել, թե ինչպես էին շատերը փաբում ռուսերեն խոսացող ռուս աղջկա վիդեոն վրդովված տարածում ու լավ գիտեմ, թե իրենցից առնվազն քանիսը դա չէին անի, եթե ուկրաինացի լիներ։

Երրրորդ` այո մենք աշխարհով մենք սփռված ենք, մեզ շատերը շատ լավ են ընդունել կամ գոնե վատվչեն ընդունել, բայց պետք չի նաև մոռանալ, որ մոտ մեկուկես միլիարդ բնակչությամբ Հնդկաստանում մի քանի տասնյակ կամ հարյուր հազար հայի ներկայությունը, կամ մոտ 150 մլն բնակչությամբ Ռուսաստանում մի քանի մլն հայի ներկայությունը նույնը չի ինչ ասես 3 մլնից պակաս բնակչությամբ Հայաստանում եկրաչափական պրոգրեսիայով աճող հնդիկների թիվը։
Մանավանդ, որ մենք, ի տարբերություն օրինակ սեփական երկրում փոքրամասնություն կազմող ԱՄԷ֊ի, համապատասխան օրենքներ չունենք, ինչով կապահովագրենք մեզ ու մեր երկրի նկատմամբ մեր իրավունքները պահելը։

Ես շատ եմ սիրում Հնդկաստանն ու իր տարբերվող մշկույթը։ Հասցրել եմ այնտեղ լինել, ստարտափ ճամբարային տարածքում ապրելու ընթացքում կազմակերպել եմ, որ տեղում մենք սեղանիկ֊կաֆե ստեղծենք ու ամբողջ հասույթը տրամադրենք տարածքի մաքրությունն իրականացնող մարդկանց։ Դա իրենց համար ոչ միայն շատ հաճելի անակնկալ էր, այլ նաև կարևոր գումար, որի համար շատ ուրախացան։ Ինքս տարբեր ազգերից բազմաթիվ գործընկերներ եմ ունեցել, բոլորի հետ շատ լավ հարաբերություններ պահպանել ու պահպանում։ Փողոցում, տրանսպորտում ու ցանկացած այլ տեղ զբոսաշրջիկներին և Հայաստան տեղափոխվածներին միշտ օգնել եմ, լինի դա հնդիկ առաքիչ, թե ռուս այթիշնիկ։

Բայց, կա ազգային անվտանգության հարց, ինչը համապատասխան կառույցներն աչքաթող են արել և ինչը վաղը շատ վատ հետևանքներ է ունենալու, երբ արդեն ամեն ինչ անդառնալի լինի։ Կա ուրիշի տանը կամ ուրիշի երկրում, կամ ուղղակի հասարակական վայրում պահելու գրված ու չգրված օրենքներ, որոնց խախտման նկատմամբ համապատասխան կառույցները ոչ միայն խուլ են և կույր  այլ նաև շատ կողմնակալ, որովհետև հային կաչող է ձեռքերը ոլորեն ու տանեն բաժին, իսկ այլազգիների նկատմամբ ոչինչ չանեն։

Ու եթե հիմա համապատասխան միջոցներ չձեռնարկվեն ու չկանխվի, վաղը հնդիկների, պակիստանցիների, պարսիկների կամ այլազգիների խմբերը ոչ միայն ալկոհոլի շշերով կշրջեն մեր փողոցներում ու ամանոր շնորհավորելու պատրվակով կփորձեն հայ աղջիկներին փաթաթվել, այլ կանեն նույնը, ինչ ասենք Գերմանիայում կամ Ֆրանսիայուն արաբները»։