Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք չէ որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ նախագահությամբ ԲԵԿԱՆԵՑ առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը»: