Գրերի գյուտի հետ է համեմատվում արհեստական բանականությունը

Գրերի գյուտի հետ է համեմատվում արհեստական բանականությունը

Կոնֆերանսը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, դա աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Ես կոչ եմ անում, որպեսզի Հայաստանում գործող բիզնեսն օգտվի կոնֆերանսի լավ հնարավորությունից՝ արտադրողականությունն ավելացնելուն ուղղված քայլերի և մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե օրինակ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ գրերի գյուտի հետ, այսինքն՝ շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար», - նշեց նա: