Ո՞ր դեպքում կարող են Հայաստանում արտակարգ ու համաճարակային իրավիճակներ հայտարարվել

Ո՞ր դեպքում կարող են Հայաստանում արտակարգ ու համաճարակային իրավիճակներ հայտարարվել

Նիկոլ Փաշինյանը երեկ Վայոց ձորում ընդհատեց արձակուրդն ու վերադարձավ Երևան, որպեսզի կորոնավիրուսի վերաբերյալ  հավաքի, ամփոփի տեղեկատվությունն ու որոշումներ կայացնի։

Վրաստանում արդեն հայտարարվել է արտակարգ իրավիճակ, հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս հայտարարվի։ Ինչպես պարզեցինք՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու տեղական օրենսդրության՝ սրա համար որոշակի նախապայմաններ են հարկավոր։ Մասնավորապես, դրա համար պետք է, որ առնվազն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը լեփ-լեցուն լինի, իսկ երկրի բոլոր մարզերում պետք է արձանագրվի հիվանդության գոնե մեկ՝ տեղական, ոչ բերովի դեպք։

Համեմատության համար նշենք, որ կորոնավիրուսով հիվանդ Հայաստանի հիվանդներից 5-ի դեպքում հիվանդությունը բերովի, և միայն մեկինը՝ էջմիածնից, տեղում է վարակվել։

Այնուամենայնիվ, հիվանդության տարածման մուլտիպլիկատիվ էֆեկտի դեպքում հնարավոր չի լինի չմտցնել։

Մեր տեղեկություններով՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում արդեն արվել է 300-ից ավելի թեստ։