Երբ հանդիպման կազմակերպիչը եղբայրն է

Երբ հանդիպման կազմակերպիչը եղբայրն է

Սամվել-Բաբայան-Մասիս Մայիլյան տանդեմի ապոլոգետները երեկ «պայթեցրին» սոցիալական ցանցերը՝ տեղադրելով նախընտրական հանդիպումից լուսանկարներ: Իհարկե, մոռացան նշել, թե որտեղ է այն տեղի ունեցել: Կարեւորը տեղեկատվական էֆեկտ ստեղծելու ձգտումն էր: Բայց էյֆորիան կարճ տեւեց: Ուշադիր օգտատերերը պարզեցին, որ նախընտրական հանդիպումը, որ տանդեմի համար աննախադեպ բազմամարդ էր, կազմակերպվել էր Կաշենի հանքավայրում, որտեղ անվտանգության ծառայության պետը Մասիս Մայիլյանի եղբայր Արմեն Մայիլյանն է: Նա էլ ապահովել էր «մասսովկան»: Հետո էլ ասում են՝ վարչական լծակներն օգտագործվում են մի թեկնածուի օգտին: Իսկ առհասարակ ինչպես են անցնում Բաբայան-Մայիլյան տանդեմի հանդիպումները՝ կարելի է դատել այս լուսանկարից: