Մանկական տակդիրներ՝ ՔՊ-ի պատգամավորների համար

Մանկական տակդիրներ՝ ՔՊ-ի պատգամավորների համար

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Դիմադրություն» շարժումը, այս անգամ միայն կանանցից բաղկացած երթ են իրականացնում Ֆրանսիայի հրապարակից։

Երթի մասնակիցները քայլերթ են իրականացրել Մաշտոցի պողոտայով դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց այնտեղից էլ Պարոնյան փողոցով դեպի Կառավարական ամառանոց, որտեղ ճանապարհին էլ կանայք կանգ են առել և  մեկ րոպե լռությամբ հարգել՝ օրերս Լեո֊Պարոնյան փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի վրաերթի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հիշատակը։

Երթը հասնելով Կառավարական ամառանոցի մոտ կանգ է առել, ելույթներ են ունեցել զոհվածների ծնողները։

Այնուհետև երթը շարժվել է դեպի Բաղրամյան փողոցով ԱԺ֊ի մոտ, որտեղ էլ կանայք մանկական տակդիրներ դրեցին ԱԺ֊ի դիմաց, նշելով, որ ՔՊ֊ի 72 պատգամավորները, որոնք դիպուկահարների թիկունքում ծվարել են այս շենքում և քաջություն չունեն շենքից դուրս գալու, դեղատնից գնել են տակդիրներ՝ հաշվի առնելով իրենց սարսափն ու վախը։

Հիշեցնենք, որ կանանց երթը ուղեկցում են կին ոստիկանները։ Երթին մասնակցում են կին մի շարք պատգամավորներ՝  Թագուհի Թովմասյանը, Աննա Մկրտչյանը, Ագնեսա Խամոյանը և այլք։