Ի վերջո, երեխաների վաճառքի քանի՞ դեպք է արձանագրվել

Ի վերջո, երեխաների վաճառքի քանի՞ դեպք է արձանագրվել

Կայքերից մեկը գրել էր, թե Երևանի Հանրապետական ծննդատան կողմից երեխաների վաճառքի 101 դեպք է արձանագրվել և այդքան քրգործեր կան։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանից փորձեցինք տեղեկանալ՝ քանի՞ վարույթ կա։ Վերջինս ասաց, որ թիվը չի կարող հրապարակել, քանի որ նախաքննական գաղտնիք է։

Մեր տեղեկություններով՝ 101 վարույթի թիվը իրականում գերուռճացված է, և այս պահին կա մոտ 40 գործ։

Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել է  Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Վերջինս կասկածվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է նաև Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոցի հարցը քննվելու է այսօր։