Իշխանությունը ծախել է իմ հեղինակային իրավունքը. բաց նամակ դատավորներին

Իշխանությունը ծախել է իմ հեղինակային իրավունքը. բաց նամակ դատավորներին

 Բաց նամակ դատավորներ

ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ և ՀԱՐՈւԹՅՈւՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ 

Իշխանությունը ծախել է իմ հեղինակային իրավունքը  (շարունակելի է) 

 Տարիներ առաջ ձեռագիր կազմել-հեղինակել եմ դպրոցական V-X դաս. աշխարհագրության բրոշյուրքարտեզներ: Այն ուսանելի և գրավիչ դարձնելու համար քարտեզներին ավելացրել եմ ձեռագիր գեղանկարներ և հետաքրքիր հարցադրումներով պատկերներ: Այսինքն՝ քարտեզա-գծագրումը և գեղանկարչությունը համադրել եմ և ստացել յուրօրինակ քարտեզպատկերներ: 
  Որպես քարտեզագիր-հեղինակի ստեղծագործություն՝ այն օրենքի բոլոր առումներով պաշտպանված է: ԿԳ նախարարությունը այն հաստատել է, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ: Որոշ տպարաններ առանց իմ իմացության քարտեզների վրայից ջնջելով հեղինակին վերաբերող տվյալները և արտատպել են  տարիներ շարունակ՝ ՀՀ ոստիկանության հովանավորությամբ՝ մեծ վնաս պատճառելով ինձ:  2017թ. գործ է հարուցվել:  Տպարանները տեսնելով,  որ չեն կարող  «մարսել»  մեջ են բերել  «կեղծ հեղինակ» վարկածը,  իբրև քարտեզների «հեղինակը»  ԿԳՆ-ի  ԿԱԻ-ի աշխատակիցն է:
 

Հետաքրքիրը նաև այն է, որ արտատպման համար սկան անելուց ֆիզիկական, քաղաքական, կլիմայական և բնական զոնաների քարտեզների վերնագրերը խառնվել են իրար, կամ Ավստրալիա  վերնագրի փոխարեն գրված է Անտարկտիդա և հակառակը և այլն: Սրանց վերաբերյալ տասնյակ հազարավոր աշակերտներ պետք է հարցեր տան ուսուցչին: Ավելի ճիշտ չէ, որ այդ հարցերը ուղղվեն «կեղծ հեղինակին», որն այդ քարտեզների արտատպողների իբրև պատվերն է կատարել՝ մի քանի հազար դրամի փոխարեն թուք ու մուր ուտելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա, եթե չհաշվենք հանցագործությունը: 

ԿԳՆ-ն անտարբեր է, որ այս սխալներով լեցուն, անորակ քարտեզները մուտք են գործել դպրոց: Նույնիսկ արվել է ավելին, որ այդ արտատպածների վրա հայտնված «կեղծ հեղինակի» անունով քարտեզները երաշխավորվել են ԿԳՍՄՆ-ի կողմից իսկ իմ բարեփոխված բնօրինակները չեն երաշխավորվում:                    

Իշխանական  լծակների  միջոցով  իմ  քարտեզներին տիրացել են: 
Թեկուզև գաղտագողի, բայցև կատարված փորձաքննությունը հաստատեց, որ կատարվել է հեղինակային իրավունքի խախտում:      Փորձաքննության  վրա   ծախսվել   է   1 391 040  ՀՀ դրամ  300 000  դրամի  փոխարեն,  չարաշահումներով  գումարն  իզուր  մսխվել  է։
  2016-2017 թից մինչև հիմա անարգել կերպով  շարունակվում է կեղծված քարտեզների մեծաքանակ արտատպությունը և սպառումը, իսկ դա և նախաքննության պատկերը թույլ են տալիս եզրակացնելու, որ շահույթն օգտագործվում է քննությունը կոռուպցիոն ձևով կատարվի, այլապես՝ արտատպության նկատմամբ արգելանք և առգրավում կկիրառվեր նախաքննության և դատաքննության ընթացքում:  
 Եթե ժամանակին առգրավում կատարվեր տպարանում արտատպման հետ անմիջապես առնչվող առարկաների նկատմամբ, ապա արտատպումը մինչև օրս չէր կատարվի: 
 Տվյալ քր գործից անհայտացել է ամենակարևոր ապացույցը հանդիսացող իմ ձեռագիր 18 էջանոց ցուցմունքը և խիստ թերի ձևով կարճվել էր:   Անհայտացել են նաև բազմապիսի փաստաթղթեր: Քննչական գործողություններ են կատարվել գոյություն չունեցող ընթերա-կանների և գոյություն չունեցող որոշումների հիման վրա:   2- րդ անգամ նույն քննիչի կողմից գործը կարճվել է   ՀԵՏԻՆ  

ԹՎՈՎ   իրավական ոչ մի նորմի չպահպանումով:                   

5-րդ տարին է, որ գործը քրեական դատարանի վարույթում է:  2-րդ տարին է, որ դատարանը նիստերը պարբերաբար հետաձգում է՝ ժամանակ մեռցնելով: Դատարանը մերժում է արտատպողներին նիստին ներգրավելու և հարցաքննելու միջնորդությունը: 
Նրանց հետ բազմապիսի հարցեր կան պարզաբանելու այդ թվում նաև այն, որ՝ 
1)  ու՞ր են 2017թի առգրավման ժամանակ փաթեթավորված և կնիքված՝  չօտարելու, չվա-ճառելու, չտեղափոխելու պայմանով Ի ՊԱՀ տրված 6-8 դաս մոտ 8000 հատ քարտեզները,
 2) ըստ  2019 թի արձանագրությունների՝ տպարանում  ո՞ րտեղից են հայտնվել  9-րդ դասարանի չկնիքված 3000 հատ  քարտեզները, եթե դրանք 2017 թին չեն տրվել, որպես  ի պահ, 
 3) Ո՞րտեղից են հայտնվել 2019 թին տպարանում ևս արձանագրված չկնիքված  փաթեթներով  3433 հատ քարտեզները:    ...Լուսնի՞ց են իջել...  
  Այս հարցերի պատասխանն  ակնկալում եմ, եթե ոչ արտատպողներից, ապա՝ դատարանից՝
 ԱՌԱՋԻՆ  ԱՏՅԱՆԻ   ԴԱՏԱՐԱՆԻ    դատավոր     ՀԱՐՈւԹՅՈւՆ  ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ     և 
 ԵՐԵՎԱՆԻ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դատավոր  ԱՆՆԱ  ՓԻԼՈՍՅԱՆԻՑ,
որովհետև նաև իրենք շահագրգիռ չեն հեղինակային իրավունքը խախտող գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումների կայացմանը:

Գ.  Ս-Սարգսենց