Պետական լիազոր, ՏԻՄ մարմինների ուշադրությանն եմ հրավիրում հետևյալ խնդիրը. Լևոն Բաղդասարյան

Պետական լիազոր, ՏԻՄ մարմինների ուշադրությանն եմ հրավիրում հետևյալ խնդիրը. Լևոն Բաղդասարյան

Պետական լիազոր, ՏԻՄ մարմինների ուշադրությանն եմ հրավիրում հետևյալ խնդիրը։

Բազմաթիվ են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանում գտնվող անձանց բողոքները, ըստ որի Հայաստանի պետական լիազոր մարմինները, տիմ մարմինները, թեպետ բարյացակամ ընդունում են վերջիններիս, լսում տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները, սակայն իրենց իրավասության ոլորտներում դրսևորում են պասիվություն և առաջացած խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ նաև կուտակվում են' բխող բոլոր իրավական հետևանքներով։ Վերջիններս այն աստիճանի են հոգնել, հիասթափվել չինովնիկական քաշքշուկներից, որ դիմում են փաստաբանի աջակցության։

Արձանագրում եմ, որ ներպետական օրենսդրությունը տալիս է բոլոր այն գործիքակազմը, որի ուժով արագ և օպերատիվ առերևույթ խնդիր թվացող հարցերը լուծելի են։ Անհրաժեշտ է, որպեսզի լիազոր մարմինները ղեկավարվեն ոչ թե վերադաս, վերադասի վերադաս խնդիրը ներկայացնելով և ցուցումներ ստանալով, որը շատ հաճախ բերում է ավելորդ ծանրաբեռնվածության և ժամանակի կորուստի, այլ ղեկավարվեն օրենքով և արագ որոշումներ կայացնեն' տալով սպառիչ պատասխաններ՝ դրական կամ բացասական։

Ցանկալի է, որպեսզի վարչական շրջաններում, վիզաների վարչությունում, սփյուռքի հանձնակատարի գրասենյակում շաբաթը մեկ կազմակերպվեն բաց դռների օր։

Անհրաժեշտության դեպքում ընկերությունը պատրաստ է պետական լիազոր մարմիններին, տիմ մարմիններին անհատույց տրամադրել տվյալ ոլորտների նեղ մասնագիտացված իրավաբանների կամ փաստաբանների՝ իրավական հարթակում կատարելու անվճար խորհրդատվություն համապատասխան կառույցների համար։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն