Ամուլսարի հարցով քննիչի բաժինը «կիսել» են

Ամուլսարի հարցով քննիչի բաժինը «կիսել» են

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:


Կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն և որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված և առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն: