Ինչով է պայմանավորված հռետորաբանության փոփոխությունը

Ինչով է պայմանավորված հռետորաբանության փոփոխությունը

Զարմանքս անչափ է...Մի՞թե թավշյա իշխանությունը թուրքասեր և ադրբեջանամետ հիպնոսից ուշքի է եկել և սկսում է ադեկվատ ընկալել իրականությունը։

Այսպիսով, երեկ Վիեննայում հայկական կողմը ԵԱՀԿ նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը չի ցանկանում նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և նորանոր պահանջներ է առաջադրում, իրականում իրավիճակը տանում է պատերազմի։

Պահոոոո՜․․․Մի փայլուն հայտնագործություն, ես նույնիսկ չգիտեմ, միգուցե արժե շնորհավորե՞լ մեզ բոլորիս թավշյա իշխանության մտքի փայլատակման այս առթիվ:

Ավելին՝ իշխանամետ տարատեսակ լրատվական ռեսուրսներով արդեն երկրորդ օրն է պտտվում է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում և պատրաստվում է պատերազմի, և ընդհանրապես Ադրբեջանը իրավիճակը տանում է նոր ռազմական առճակատման Արցախի և Հայաստանի հետ։

Հետաքրքիր է, չէ՞։ Իսկ ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունն այդքան կտրուկ՝ 180 աստիճանով, փոխում իր գնահատականն՝ իրենց կողմից այդքան սիրելի ադրբեջանցիների գործողությունների մասին։

Ո՛չ, չեմ կարծում, որ նրանք մտափոխվել են, վերադարձել են հայկականության դաշտ ու, այնուամենայնիվ, որոշել են դանդաղեցնել Հայաստանը մասնատելու իրենց իսկ նախաձեռնած գործընթացը, որը ճիզվիտորեն անվանել են «խաղաղության դարաշրջան»։

Ո՛չ, ես վստահ եմ, որ բանը դրանում չի:

Հռետորաբանության փոփոխությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ ադրբեջանցի հակահայ ֆաշիստ մարդասպանների և սադիստների հետ բարիդրացիության մասին ստելը սեփական ժողովրդին շուտով անտեղի կլինի, և միանգամայն հնարավոր է, որ շատ շուտով սկսվի իրենց թուրք-ադրբեջանական «գործընկերների» կողմից էսկալացիայի նոր փուլը։

Իշխանությունները, բնականաբար, մտավախություն ունեն, որ դեռևս թրքամետ իշխանությունների ադրբեջանամետ քարոզչության տակ գտնվող բազմաթիվ «հպարտ քաղաքացիներ» իրենց կհարցնեն, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները նորից սպանում մեզ, երբ դուք մեզ «խաղաղություն» եք խոստացել՝ նվաստացման և Արցախի կորստի դիմաց։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիները սպառնում սպանել մեր երեխաներին արդեն Երևանում, Վարդենիսում, Ջերմուկում, Գորիսում և այլն, երբ մեզ ասացիք, որ «Ապագա Կա՛»։

Սա է իրականում ամբողջ պատճառը, որ այս իշխանությունը պարբերաբար կիսաճշմարտություններ է ասում իրերի իրական դասավորության մասին։

Ի դեպ, հույս չունենաք, ներկայիս իշխանությունը չունի ո՛չ հավաքական ինտելեկտուալ ռեսուրս, ո՛չ ունակություն, ո՛չ էլ իրականում ցանկություն՝ կանխելու վաղաժամ պատերազմը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծելու է Հայաստանի դեմ։

Նրանք հիմա անհանգստացած են ուրիշ բանով:

Գուշակեցի՞ք, թե ինչո՞վ․․․

Հ.Գ․ Ի դեպ, պետք է դադարել վրդովվել իշխանամետ պատգամավորների այս կամ այն թուրքամետ հայտարարությունից։

Պարզապես ինքներդ ձեզ համար ֆիքսեք հետևյալը. Ցանկացած մարդ (պաշտոնյա, ընդդիմադիր, պատգամավոր և այլն), ով պնդում է, որ Թուրքիան մեզ չի սպառնացել և չի սպառնում, այդ մարդը հայ ժողովրդի անմիջական ԹՇՆԱՄԻՆ է։

Ցանկացած մարդ, ով հնարավոր է համարում Արցախի հանձնումը Ադրբեջանի իրավասությանը, հայ ժողովրդի անմիջական ԹՇՆԱՄԻՆ է։

Ցանկացած մարդ ազգանունի <...յան》վերջավորությամբ, ով հավատում է, որ ներկա պայմաններում հնարավոր է նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կենսական զիջումների հաշվին, հայ ժողովրդի անմիջական ԹՇՆԱՄԻՆ է։

Ցանկացած մարդ, ով հավատում է, որ Ադրբեջանն արդեն զենքի ուժով լուծել է «Արցախի հարցը» և պետք է հաշտվել դրա հետ, հայ ժողովրդի անմիջական ԹՇՆԱՄԻՆ է։

Վերջ

Արման Աբովյան