Ռիկի Մարտինն ու Ջվան Յոսեֆը ամուսնալուծությունից առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Ռիկի Մարտինն ու Ջվան Յոսեֆը ամուսնալուծությունից առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայտնի 51-ամյա երգիչ Ռիկի Մարտինը և նրա 38-ամյա ամուսին Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են 6 տարվա ամուսնությունից հետո։ Նրանք բաժանման մասին հայտարարել են սոցիալական ցանցերում՝ խոստանալով շարունակել միասին մեծացնել իրենց երեխաներին։ Այդ մասին գրում է People-ը։

Ռիկին և Ջուանը ամուսնացած են արդեն վեց տարի։ Նրանք ունեն չորս տարեկան դուստր՝ Լյուսիան, և երեք տարեկան որդի՝ Ռենը, ինչպես նաև 14-ամյա երկվորյակներ Մատեոն և Վալենտինոն, որոնք ծնվել են Մարտինից մինչև ամուսնությունը։Հրապարակված հայտարարության մեջ զույգն ասել է, որ իրենք ավարտում են իրենց հարաբերությունները լավ պայմաններում, քանի որ դեռևս ունեն «սեր և հարգանք միմյանց հանդեպ»:

«Մենք որոշել ենք ավարտել մեր ամուսնությունը սիրով, հարգանքով և արժանապատվությամբ մեր երեխաների և այն ամենի հանդեպ, ինչ մենք ապրել ենք՝ որպես զույգ այս հիանալի տարիների ընթացքում»,- գրել են Ռիկին և Ջվանը։

Զույգը հայտնել է, որ ցանկանում է պահպանել առողջ ընտանեկան դինամիկա և հարաբերություններ՝ հիմնված խաղաղության և բարեկամության վրա, որպեսզի շարունակեն երեխաներին միասին մեծացնել:

Պուերտոռիկացի հիթմեյքեր Ռիկի Մարտինը և սիրիացի շվեդ նկարիչ Ջվան Յոսեֆը ծանոթացել են Instagram-ի միջոցով՝ 2015 թվականին։

Նրանք վիրտուալ զրուցել են մի քանի ամիս, մինչև Ռիկի Մարտինը մեկնել է Լոնդոն՝ հանդիպելու Յոսեֆին: