Երբեմն մեքենա եմ վարում ու աչքաչափով զգում՝ ճանապահը այն վիճակում չէ, որ պիտի լիներ

Երբեմն մեքենա եմ վարում ու  աչքաչափով զգում՝ ճանապահը այն վիճակում չէ, որ պիտի լիներ

Գրել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը:

«Երբ երբեմն մեքենա եմ վարում և անցնում ճանապարհներով, աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ:Ավելի վատ վիճակ է, գոնե իմ զգացողությամբ, քան պետք է լիներ։ Բայց մյուս կողմից մենք ճանապարհն ընդունել ենք, այնտեղ ստուգումներ են անում, բայց ամեն X պահի չունենք հարցի պատասխանը՝ 4 տարի, 5 տարի, 2 տարի կամ 6 ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհը այն վիճակում է, որ մեր ստանդարտով պետք լիներ, թե՞ ոչ»,- քիչ առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ճանապարհները տեղ-տեղ դեֆորմացվել են, տեղ-տեղ լրացուցիչ աշխատանքներ են կատարվել:Երկարաժամկետ առումով պատասխան պետք է լինի հարցին՝ մենք ճանապարհը շահագործման ենք հանձնել, երեք տարի հետո այն ինչ վիճակում է լինելու։ Մենք բանաձև պետք է ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի ճանապարհը»,- ասաց նա: