Համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցվել է

Համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցվել է

Համաշխարհային բանկը նվազեցրել է ընթացիկ տարում Համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 4,1 տոկոսից հասցնելով 3,2 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ՀԲ ղեկավար Դեւիդ Մելպասը։ «Մենք նվազեցրել ենք աճի կանխատեսումը 4,1 տոկոսից մինչեւ 3,2 տոկոսի»,- ասել է նա լրագրողներին։

Նվազեցման գործոնների թվում նա նշել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, կորոնավիրուսային լոքդաունները Չինաստանում, էներգակիրների գնաճը, պարարտանյութերի եւ սննդամթերքի գնաճը եւ մեկնարկային տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը։