Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իպ Լը Դրիանը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին եւ ընդդիմությանը սկսել երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության պաշտպանության։ Նա ասել է, որ Ֆրանսիան հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Հայաստանում հաստատվի երկխոսություն, որը հիմնված է լեգիտիմ նախագահի՝ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի ավելի հանգիստ իրավիճակ հաստատվի երկրում, որը ապրել է դժվար ժամանակներ։

Այս մասին նա ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ AFP-ի փոխանցմամբ, Լը Դրիանը հույս է հայտնել, որ հայկական դեմոկրատիան կկարողանա տոկունություն ցուցաբերել։